Tert.amLife-ը գրում է.

Սեպտեմբերի 23-ին դերասան Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի որդու տարեդարձն էր: Նարեկ-Քրիստոն դարձավ 2 տարեկան: ԱՄՆ-ում բնակվող դերասանն ընտանիքի հետ ամիսներ առաջ Հայաստան է ժամանել ոչ միայն աշխատանքային նպատակով, այլև որդու տարեդարձը հայրենիքում նշելու համար: Tert.am Life-ը ներկա է եղել տոնական խնջույքին, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

 

Նարեկ-Քրիստոյի տարեդարձի խնջույքը կազմակերպել էին երևանյան ժամանցի վայրերից մեկում: Ծնողները փոքրիկի համար ապահովել էին լիարժեք մանկական ժամանց և մթնոլորտ: Խնջույքին ներկա էին ինչպես փոքրիկներ, այնպես էլ ընտանիքի հարազատներն ու մտերիմ ընկերները: Հայտնի հյուրերի շարքում էին Ֆելիքս Խաչատրյանը կնոջ՝ Գոհարի հետ, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Ռոլանդ Գասպարյանը տիկնոջ հետ, Մարտա Կիրակոսյանը ընտրյալի հետ:

Տոնական տորթն ու ձևավորումը սպիտակի և երկնագույնի մեջ էր: Վահագնը նշեց, որ խնջույքի դիզայներական ձևավորման հարցերով զբաղվել է կինը՝ Ռուզաննան: «Այս տարի որդուս տարեդարձը առանձնահատուկ սպասված էր մեզ համար, քանի որ այն նշում ենք Հայաստանում: Դա մեր այցի հիմնական նպատակներից մեկն է եղել: Ապահովել էինք խնջույքի մանկական կողմը, որպեսզի նրա համար հետաքրքիր անցնի: Մեր ընկերներից շատերն էլ իրենց բալիկների հետ էին եկել»,-ասաց դերասանը:

Վահագնի խոսքով Նարեկ-Քրիստոյի մոտ տոնական տրամադրությունը նկատվել է դեռ վաղ առավոտից: Նա, ինչպես և ծնողները, ոգևորված պատրաստվել էին տոնական խնջույքին: Վահագնը նշեց, որ թեև տարվա ընթացքում սիրում է որդուն նվերներ անել, բայց այդ տեսանկյունից Նարեկ-Քրիստոն, նրա խոսքով քմահաճ և պահանջկոտ երեխա չէ: Այս տարի էլ ծնողները նրան այնպիսի նվեր են տվել, որը կլինի հիշողություն ողջ կյանքի համար: Վահագնը նշեց, որ իրենք և իր ծնողները որդուն ոսկյա թևնոց են նվիրել՝ վրան մակագրված իր անունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել