Հետաքրքիր է, թե երբ է վերջին անգամ ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ կատարել որեւէ հանքավայրում:
Իհարկե, չկա նման փաստ....
ԻՆՉՈ՞ւ...
1. Ինչո՞ւ ԲՆ նախարաը չի հանձնարարում ստուգումներ իրականացնել որեւէ հանքավայրում, այն դեպքում, երբ մամուլը եւ հասարարակական սեկտորը միշտ (ընդմիշտ) արձանագրում է տարբեր խախտումներ այդ ոլորտում (նյութեր, տեսանյութեր, լուսնկարներ, ձայնագրություններ եւ այլն):
2. Ինչո՞ւ ԲՆ նախարարը չի թույլատրում նույն գերատեսչության բնապահպանական պետական տեսչությանն աշխատել անկախ, որպեսզի վերջինս աշխատի եւ իրականացնի օրենքով իրենց վրա ամրագրված պարտականությունները:
3. Վերջապես, երբեւիցե կլինի՞ մեկ օր համենայնդեպս 2007 թվականից հետո (իմիջիայլոց, հենց այդ թվականից գերատեսչութան ղեկավարը բոլորիս հայտնի Արամ Հարությունյանն է), որ որպես ՀՀ թիվ 1-ին բնության պաշտպան, ռիսկ ունենա եւ հայտարարի, որ հանքարդյունաբերության ոլորտն ապականել եւ շարունակում է ապականել Հայաստանի այդեն «չեղած» բնությունը, եւ որ դեմ է այդ ամենին:
Վերջին հարցադրման հետ կապված միանգամից ասեմ, որ իհարկե, այդքան ռիսկ չի ունենա, քանի որ վերջինս վախկոտ է եւ չի ցանկանում զրկվել իր աթոռից...
Մի աթոռ էլ լինի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/galust.nanyan/posts/601007656591096?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել