Մեր ժողովուրդը, որ գնում է ջազ ակումբ՝ երաժշտություն լսելու, կա՛մ մենակ տղամարդկանցով է գնում, կա՛մ կանանց հետ, բայց այս դեպքում լարված ու թարս նախազգուշական հայացքներով՝ ընդ շուրջբոլորը: Տղամարդիկ խոսում են իրար մեջ՝ ծխի ու խոլեստերինի քուլաներով պարուրված, կանայք այդ աղմուկի մեջ իրար հետ են բամբասում: Պատվիրվում է, ըստ հնարավորության, հարսանիքի սեղան և մեջտեղը, ընդհանուր դնելով, բոլորով կիսում են անկիսելին` սթեյքն ու «Ցեզարը»: Այս ամենն ուղեկցվում է գինու կամ օղու զինվորա-ծնողական կենացներով: Մի հատ անժպիտ ֆոտո` իրար գոտկատեղերից առանց կպնելու գրկված: Վերջում էլ ուրցով, նանայով թեյ են խմում ու անունը դնում, որ ջազ են լսել:
Ասածս ի՞նչ ա: Ու դուք հույս ունեիք, որ էս ժովովրդին մի երկու լեգենդ թրաշակեպկեքով մատուցելով հետը կերցնելու եք ԼԳԲՏ քարոզչությունը, աղանդավորականությունը, պլանի լիարժեք լիգալայզը, ազգ-բանակի քանդումը, միակողմանի խաղաղասիրական աշխարհաքաղաքացիությո՞ւնն ու Արցախի նկատմամբ սեփականատիրության զգացման խաթարո՞ւմը:
Սթափվե՜ք, մարգինալներ: MTV-ի ու անգլերեն լեզվի քաղքենի զոհ եք: Ոչ ավել: Մենք ձեզնից շատ ենք աշխարհ տեսել, բայց մեր ուղեղը չի թափել:
#ազգ_բանակ
#արժանապետություն
#սուվերենություն
#պետություն