Panorama.am-ը գրում է.

Երևանի Կենտրոն վարչական շրջանի 9/21 ընտրատեղամսում առավոտվանից մինչ այս պահը ոչ մի դժգոհություն և բողոք չի ստացվել։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտրատղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Սարգսյանը։

«Օրվա սկզբին քվեարկողները պասիվ էին, ցերեկը մարդկանց հոսքն ավելացավ։ Այս ընտրատեղմասում գրանցված 1816 ընտրողներից ժամը 18։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է շուրջ 500 ընտրող»,- նշեց նա։

«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Տիգրան Պետրոսյանն իր հերթին հավելեց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, նախորդ տարիների հետ անհամեմատելի։

«Ժողովուրդն ուրախ է գալիս, կուտակումներ չկան, ընտրակեղծաարություններ ևս»,- նշեց նա։
Հատկանշական է, որ այս ընտրատեղամասում ընտրողներից մեկին սխալմամբ 2 քվեաթերթիկ էին տվել, սակայն միջադեպն արագ հարթվեց։

Նշենք, որ իրավիճակը հանգիստ էր նաև Կենտրոն վարչական շրջանի 9/25 ընտրատեղամասում։
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մեխակ Պետրոսյանը, ընտրատեղամսում գրանցված 1864 ընտրողներից 18։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 863 ընտրող։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել