ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 հեռախոսազանգ:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, զանգերից 2-ը վերաբերել են ընտրացուցակներում իրենց անունները չգտնելու խնդրին, 2-ը՝ նույնականացման քարտով քվեարկելու իրավունքին, 3-ը՝ ՀՀ կացության քարտով կամ վավերականության ժամկետը լրացած անձնագրով քվեարկելու իրավունքին, 1-ը՝ տեղամասային կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանների բացակայությանը և 2-ը՝ ընտրական տեղամասերի մոտակայքում խմբված երիտասարդների կողմից ընտրողներին ուղղորդելու փորձերին:
Ստուգում պահանջող բոլոր դեպքերով անհապաղ իրականացվել են համապատասխան գործողություններ, իսկ մյուսներով՝ տրվել սպառիչ պարզաբանումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել