Tert.am-ը գրում է․

Երևան քաղաքը վաղը կունենա նոր քաղաքապետ, և այսօր կարևոր օր է երևանցիների համար, իսկ նախորդ ընտրություններին գործող մեխանիզմներն այս ընտրություններին չեն գործում:

Այս մասին այսօր ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց   «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

«Այսօր, բնականաբար, մեր քաղաքացիները կատարելու են իրենց ընտրությունը: Ես կարծում եմ, որ այս ընտրություններն աննախադեպ են, որովհետև այ հենց հիմա ընտրական տեղամասի մոտ չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էինք նախորդ ընտրություններին, նրանց, ովքեր սովորաբար ինչ-որ բան էին նախաձեռնում, տանում, բերում և այլն: Այսինքն՝ մթնոլորտը շատ դրական է, և ես կարծում եմ, որ նորմալ ընտրություններ կընթանան, և մենք կունենանք այն պատկերը, որն առկա է Երևան քաղաքում»,-ասաց Արարատ Զուրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել