Մի քիչ ձեզ հիասթափեցնեմ, բայց քանի դեռ դուք ձեր ապագայի հույսը դրել եք ոչ թե ձեր, այլ ինչ-որ «պծիչկա» դնելու վրա, ուրեմն՝ դեռ երկար ժամանակ մեր երկրում ոչ մի բան չի կարա փոխվի։ Մարդիկ թե՛ նախկինում, թե՛ հիմա լուրջ դեմքով գնում են ընտրության ու հույս ունեն, որ որևէ անձ պետքա փոխի իրենց ներկան ու ապագան, քանի որ իրենք կատարել են իրենց ընտրությունը։

Չէ, ոչ մի ընտրված քաղաքապետ, ոչ մի վարչապետ ու նախագահ չի կարողանալու փոխել ձեզ, եթե այս կյանքում դուք ձեր տեղում չեք ու չեք էլ ցանկանում լինել։ Ընտրության գնալը ոչ թե ձեր կյանքի ամենակարևոր պահն է, այլ ամենակարևոր պահին տանող ճանապարհներից մեկը, քանի որ կատարած ընտրությունից հետո դուք պետք է գիտակցեք, որ անձին ընտրելուց հետո դուք եք պատասխանատու իր կատարածի համար, դուք պետք է օգնեք իրենց, որպեսզի փոխեն ձեր ապագան։ Օգնելը չի նշանակում գործ խնդրեք կամ պոչից կպած վազեք։ Օգնելու ավելի ճիշտ տարբերակներ կան, երբ ամեն մեկդ ձեր աշխատանքը կատարեք բավականին բարեխիղճ, երբ ամեն մեկդ պատասխանատու լինեք ձեր կատարած քայլերի համար ու կյանքում երբեք չնստեք ու սպասեք, որ որևէ պաշտոնյա երկնքից մանանա է լցնելու գլխներիդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել