Այսօր երթուղայինի մեջ շրջանավարտների ծնողների խոսակցություն եմ լսում: Խոսում են, ավելի շուտ դժգոհում, որ վարսավիրանոցներում հերթեր են, դիմահարդարի ու մատնահարդարի մոտ պետք էր 1-2 ամիս առաջ գրանցվել: Առավոտյան աղջիկները պետք է ժամը 5-ին արթնանան, որ հասցնեն մինչև դպրոց գնալը խառը ֆեն ու չգիտեմ ինչ սանրվածքներ անել... Մյուսը դժգոհում է, որ դասարանով համաձայնության չեկան նույն շորորը հագնեն, հիմա մեկինը ավել կամ պակաս ճոխ կլինի, երեխաները կնեղվեն, ծնողները էլ ավելի շատ....
Մի խոսքով ԶՈՒՏ հայկական խոսակցություն: Հիմա խոսքս ուղղում եմ շրջանավարտներին: Երեխեք ջան, ախր ո՞վ է ձեզ ստիպում՝ դիմահարդարվեք, ո՞վ է ստիպում՝ բարձրակրունկ հագնեք: Որտե՞ղ եք լսել նման «պարտադրանքի» մասին, ո՞վ ասաց, որ Վերջին զանգի օրը պարտադիր պետք է 13 սմ բարձրակրունկ կոշիկներ հագնեք ու տանջվեք դրա վրա, փչացնեք ձեր օրը ու նորմալ քայլել չկարողանաք: Ինչու՞ եք և դուք տանջվում, և այդ մի քանի ժամերի մրցակցության համար ձեր ծնողներին նեղացնում ու ավելորդ ծախսերի տակ գցում: Դուք Միլանում նորաձևության շաբաթին մասնակցելու չեք գնում և առավել ևս պոդիում չեք բարձրանում: Դա ձեր օրն է, հագեք սիրուն, պրակտիկ, հագեք այն, ինչ հագնում եք սովորաբար, ոչ թե ամիսներով նիհարեք, որ մտնեք նախօրոք «որոշված» շորի մեջ ու տանը բարձրակրունկների վրա քայլել սովորեք, որ այդ օրը «զարմացնեք» մարդկանց... Տոննաներով էլ մի դիմահարդարվեք, մի փչացրեք ձեր բնական գեղեցկությունը....ու հիշեք, որ Վերջին զանգի օրը կանցնի, կմնան միայն հաճելի հիշողությունները, հավատացեք՝ ոչ մեկը հետո չի հիշում՝ ով ինչ էր հագել ու ինչ գույն մանիկյուր էր քսել... Թեթև ապրեք....:))))



