Տրանսպորտի և կապի նախարարը հերքել է հասարակական տրանսպորտի «գծատերերի»՝ գերշահույթ ստանալու փաստը (Ժամանակ): Յուրաքանչյուր վարորդից օրական 8.000-10.000 դրամի եկամուտը նրա կարծիքով գերշահույթ չէ: Եթե հավատանք նրան, ապա կամ հայաստանցիներիս 90%-ը և նախարարը «գծատիրոջ» հետ միասին ապրում են տարբեր հարթություններում՝ իմա տարբեր Հայաստաններում, և կամ «գծատերերի» եկամուտների մեծ մասը «բարձրանում» է բուրգի գագաթը, և «գծատիրոջն» իրոք մնում է գումարի չնչին մասը: Երկու դեպքում էլ հայաստանցիներս լուրջ խորհելու խնդիր ունենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4651928987150?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



