Ավստրալիայի ազգային ծովային թանգարանի հնագետները հայտնաբերել են HMS Endeavour նավի խորտակման վայրը․ նավի հրամանատարը բրիտանացի հետազոտող կապիտան Ջեյմս Քուկն է եղել։ Այդ վայրը գտնվում է ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի Գոթ կղզու մերձակայքում՝ տեղեկացնում է The Age-ն։
Մասնագետների կարծիքով՝ նավի բեկորների հստակ ճանաչումը հնարավոր կլինի միայն ստորջրյա պեղումներից հետո, որ ծրագրվում է անցկացնել հաջորդ տարի։ Հնագետները չգիտեն, թե ինչ է մնացել ավելի քան 200 տարի ջրի տակ մնացած նավից։
Ռոդ Այլենդի իշխանությունները հայտարարել են, որ ավստրալացի պաշտոնյաները ստիպված կլինեն բանակցություններ վարել՝ նավի բեկորները Ավստրալիա տեղափոխելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել