Դուք երբևէ բախվե՞լ եք այդպիսի իրավիճակին, երբ դուք արթնանում եք ամեն առավոտ նույն ժամին ինչ-որ պատճառով։ Պարզվում է՝ այդ ամենի պատճառը կարող է շատ կարևոր բան լինել․․․

Երեկոյան 9-ից մինչև 11-ը

Այս միջակայքում արթնանալը կարող է խոսել սթրեսի մասին։ Հավանաբար դուք հաճախ եք նյարդայնանում։ Հոգեբանները խորհուրդ են տալիս այդ դեպքում հաճախ հանգստանալ և «բեռնաթափել» գլուխը։

Երեկոյան 11-ից մինչև գիշերը 1-ը

Եթե դուք արթնանում եք այս միջակայքում, ուրեմն՝ դուք ապրել եք խորը էմոցիոնալ հիասթափություն։ Այս ժամը լեղապարկի գործունեության ժամն է, այդ պատճառով էլ ֆիզիոլոգիական տեսանկյունից դուք կարող եք խնդիրներ ունենալ լեղապարկի հետ։ Դրական և լավատեսական մոտեցումները կօգնեն։

Գիշերը 1-ից մինչև 3-ը

Ատելությամբ լցվել։ Այ դա է նշանակում այդ ժամին արթնանալը։ Այս ժամին գործում է էներգետիկ միջօրեականը՝ կապված լյարդի հետ։

Գիշերը 3-ից մինչև առավոտյան 5-ը

Այս միջակայքում արթնանալը կապված է թոքերի և տխրության զգացողության հետ։ Կա կարծիք, որ եթե դուք այս ժամին եք արթնանում, ապա ձեր գիտակցության հետ փորձում են կապվել վերին ուժերը։

Առավոտյան 5-ից մինչև 7-ը

Կենսաբանորեն այսպիսի վաղ ժամին արթնանալը կարող է վկայել հոգեբանական արգելքների մասին։ Եթե դուք չեք ուզում արթնանալ այդքան վաղ, փորձեք տաք ցնցուղ ընդունել և կատարել մկանների ձգման վարժություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել