Tert.am-ը գրում է.

Ես որևէ մտավախություն չունեմ, որևէ բան չեմ արել, որի համար կարող եմ պատասխանատվության ենթարկվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գրառմանը քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի երեկ հնչեցրած հայտարարությանը, թե այս պահին աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում. այնտեղ կատարված չարաշահումները բավականին մեծ են, նախնական տեղեկություններով՝ դրանք հատել են եռանիշ թվի սահմանը:

«Ես տեղյակ չեմ ինչից են խոսում, գիտեմ, որ երկու ամիս է՝ աուդիտ են անցկացնում, եթե բան պարզեն, թող մեղավորները պատասխան տան: Պատասխանատվությունը նրա վրա կլինի, ով արած կլինի չարաշահում, կամ խախտում»,-շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել