Թոքախտն ամենամահացու ինֆեկցիոն հիվանդությունն է աշխարհում, որը շրջանցում է ՁԻԱՀ-ին։ Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։

2017-ին այդ հիվանդությամբ 10 մլն մարդ է վարակվել, որոնցից 1․6 մլն-ը մահացել է։ Համաշխարհային հանրության ջանքերի շնորհիվ 2000-ից ի վեր թոքախտից 54 մլն մահ է կանխվել։

ԱՀԿ-ում նշել են, որ Երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչ վարակի պոտենցիալ կրող է՝ հիվանդությունն անհապաղ կանխելու կոչ անելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել