Հալեպ-Բեյրութ ճանապարհին երկու օր առաջ առևանգվել է նշանավոր հայ մտավորական, թատերական գործիչ, բեմադրիչ և դերասան, Հալեպի ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆ թատերախմբի ղեկավար, Հալեպի ՀԲԸՄ թատերական հանձնախմբի ատենապետ, գրող և մանկավարժ ՀԱԿՈԲ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: Հակոբ Միքայելյանը նաև արաբական մշակույթի, մասնավորաբար շարժանկարի նշանավոր վարպետներից է, բազմաթիվ շարժանկարներում նկարահանված հայ դերասան: Նա տառապում է շաքարային դիաբետով, տարիքը մոտ է 70-ին... Խնդրանք-աղերսանք է` հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, միջազգային հանրությանը հղել կոչ` պարտադրելու այսպես կոչված սիրիական ապստամբներին ազատ արձակելու Սփյուռքի նշանավոր գործիչներից մեկին, ով այս շրջանում զբաղված էր Հալեպում մնացած հայերի մարդասիրական աջակցության գործով:
Հակոբ Միքայելյանը որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չէ, նա ազնվագույն ազգային գործիչ է և մտավորական, որի նկատմամբ իրագործված այս չարագործությունը պետք է ստանա միջազգային հնչողություն...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ



