Look ամսագիրը 1939 թվականին մեծածավալ հոդված հրատարակեց ամպագորգոռ խորագրով՝ «Ինչու եմ ես ատում իմ հորեղբորը…»: Դա Ուիլյամ Հիտլերի հետ հարցազրույցն էր, ով Ադոլֆի հարազատ զարմիկն էր: Երիտասարդ Հիտլերը հորեղբոր մասին տհաճ պատմություններ էր պատմում:

Ուիլյամը Ադոլֆի եղբոր՝ Ալոիսի որդին էր: Ալոիս Հիտլերը դեռ 1890-ականների վերջին հեռացավ ընտանիքից հոր ու հերթական խորթ մոր հետ ունեցած հակասությունների պատճառով: Դուբլինում նա հանդիպեց գեղեցկուհի իռլանդուհի Բրիջիտ Դաուլինգին, իսկ 1911-ին նրան որդի ունեցան՝ Ուիլյամ Պատրիկ անունով: 1933-ին նա փորձեց օգտվել իր բարձրաստիճան հորեղբոր կարգավիճակից՝ Գերմանիա գնալով: Ադոլֆ Հիտլերը միջնորդեց, որ երիտասարդը բանկում աշխատանքի անցնի: Ավելի ուշ Ուիլյամը աշխատանքի անցավ Opel-ի ավտոպահեստամասում, այնուհետև սկսեց մեքենաներ վաճառել: Սակայն իր կարգավիճակը իրեն չէր բավարարում, ու նա սկսեց հորեղբորը սկսեց անդադար նամակներ հղել՝ խնդրելով օգնել նրան ու սպառնալով, որ կպատմի բոլոր թերթերին Հիտլերներիի ընտանեկան գաղտնիքների մասին:

1938-ին Ադոլֆը զարմիկին առաջարկեց բարձրաստիճան աշխատանք՝ փոխարենը պահանջելով նրանից, որ հրաժարվի բրիտանական քաղաքացիությունից: Սակայն Ուիլյամը որոշեց ռիսկի չդիմել ու լքեց Գերմանիան անառողջ նացիստական միջավայրում: Այս դեպքից հետո էլ լույս տեսավ վերոնշյալ հոդվածը:

Հոդվածի հետաքրքիր կետերից մեկում խոսքը գնում էր Ադոլֆ Հիտլերի ու նրա զարմուհու՝ Հելի Ռաուբալի հարաբերությունների մասին: Ռաուբալը Հիտլերի քրոջ՝ Անգելայի ավագ դուստրն էր: Ժամանակակիցները պատմում էին, որ աղջիկը ֆյուրերի Մյունխենի տանը ապրում էր որպես գերի: Նրա տեղաշարժն ամբողջապես վերահսկվում էր. նրան թույլ չէին տալիս Վիեննա մեկնել երգեցողության դասերի հաճախելու: Դա վերջին կաթիլն էր: Ավելի ուշ Հիտլերը անհապաղ մեկնեց Նյուրենբերգ, իսկ այդ ժամանակ Հելին ինքնասպան եղավ Հիտլերի ատրճանակից: Մահվան պահին 23-ամյա աղջնակը հղի էր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել