Tert.am-ը գրում է.

Մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես փափկություն, թուլություն, ով սրա վրա կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չի, մենք ժպտում ենք, բայց չենք կատակում: Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընթացող քարոզարշավին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում արտոնյալներ չկան ու չեն լինելու, Հայաստանում օլիգարխներ չկան ու չեն լինելու, վարչապետին քիփ մարդիկ չեն լինելու, «քուչի լավ տղաներ», այդպիսի ինստիտուտներ չեն լինելու, քանի ես ՀՀ-ում վարչապետ եմ»,-նկատեց նա:

Ըստ Ն. Փաշինյանի՝ ոմանք ասում են, որ խորհրդարանում չեն քվեարկի իրենց օգտին. «Այ քեզ բան, ինչի՞ մենք խնդրել ենք, որ մեզ աջակցեք կամ քվեարկեք: Գնանք, ձորից ընկնենք, մեր հույսը ժողովրդի աջակցությունն է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել