Tert.am-ը գրում է.

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից: Այս մասին այսօր Մատենադարանի հարակից տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ իր և «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հասցեին խիստ ուղղորդված, համակարգված վիրավորելու, հայհոյելու գործընթաց է ընթանում:

«Հստակ փաստերն արդեն ներկայացված են ոստիկանություն: Ես չեմ ներկայացրել, ես բացարձակապես մտադրություն չունեի իրենց դիմելու, որովհետև կարծում եմ, որ բոլոր հնարավորություններն ունեին հետևելու՝ ինչ է կատարվում իմ հանդեպ: Զանգահարել են ինձ, խնդրել են փաստեր ներկայացնել, ես ներկայացրել եմ շատ աննշան փաստեր: Պետական կառույցներում, օրինակ, Սփյուռքի նախարարությունում, Կրթության նախարարությունում, «Իմ քայլը» դաշինքի ավագանիների, ՔՊ անդամների ամենագռեհիկ արտահայտություններ են հնչում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել