Էլեկտրաէներգիայի գինը նախնական գնահատականներով կբարձրանա 7–8 դրամով։
Tert.am—ի փոխանցմամբ՝ այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտնել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։
Վերջինիս խոսքերով՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար որպես հիմք հանդիսանում է ռուսական գազը, քանի որ էներգիայի արտադրության համար գազ է ծախսվում։ Բայց միայն դա չէ վերանայման պատճառը։ Ատոմակայանում կան որոշակի անվտանգության խնդիրներ, ինչպես նաև աշխատավարձի բարձրացման խնդիր կա, որովհետև արդեն կադրերի հոսքի խնդիր է առաջանում։ «Ամեն դեպքում, վերանայման խնդիր կար»,- ասաց նա։
Նյութի աղբյուր՝ http://www.emedia.am/hy/1369304325
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



