Armsport.am-ը գրում է.

Թոմ Լեֆլյորը` միջին քաշային կարգերում WBC, WBA Super, IBF, IBO վարկածներով արդեն նախկին չեմպիոն Գենադի Գոլովկինի պրոմոութերը, հայտարարել է, որ Սաուլ Ալվարեսի հետ կայացած մենամարտից հետո ղազախ բռնցքամարտիկը դժվար թե ռինգ վերադառնա 2018 թվականին.

«Մենք 12 ծանր մենամարտ ենք անցկացրել, և ես կարող եմ ասել, որ, ամենայն հավանականությամբ, սա Գենադիի վերջին մենամարտն էր 2018 թվականին:

Հիմա մեզ նվազագույնը մեկ շաբաթ է անհրաժեշտ` անցած մենամարտը քննարկելու համար:

Իմ կարծիքով, Գենադին ռինգ կվերադառնա 2019 թվականի գարնանից ոչ շուտ, հավանաբար` դա նույնիսկ տեղի ունենա մայիսին»,- Լեֆլյորի խոսքերն է փոխանցում «Boxingscene»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գոլովկինի և Սաուլ Ալվարեսի միջև երրորդ մենամարտը կարող է կայացել 8 ամիս անց` 2019 թվականի մայիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել