Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվել էր քննիչ հանձնաժողով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով:

Հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ընդունվել էր 47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ՝ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը՝ ՀՅԴ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել