«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Yerevan Today կայքում կատարված խուզարկությունը․ «Այն խախտել է լրագրողների աղբյուրի գաղտնիությունը»,- հայտարարում է կազմակերպությունը (հղումն՝ այստեղ): Սա լուրջ ահազանգ է։

Հայաստանի իրավապահները հայտարարում են, թե խուզարկությունը կապված չէ լրագրողական գործունեության հետ։ Բայց հասկանալի է, որ խուզարկության պատճառը եղել է լրատվական բովանդակության հրապարակումը։ Լրատվամիջոցի խուզարկությունն ընդհանրապես բացասական երևույթ է։

Ըստ իս՝ իրավապահները մոտեցել են կարմիր գծի, որը տրորելու իրավունք չունի ժողովրդավար պետությունը։ Դեռ պետք է ապացուցվի ձայնագրության անմիջական կապը լրատվամիջոցի հետ։ Իրավապահները պարտավոր են կասկած չառաջացնող ապացույցներ ներկայացնել, որը պիտի արդարացնի խմբագրությունում խուզարկությունը։ Եթե այդպիսիք չներկայացվեն, գործողությունը կարող է իրավացիորեն հետապնդում համարվել ազատ խոսքի նկատմամբ։

Որքան էլ իշխանությունը հանրության շրջանում վստահության մեծ պաշար ունենա, դա նրան իրավունք չի տալիս խուզարկելու խմբագրությունը և ոչինչ չհայտնաբերելով՝ ձեռքերը սրբել ու հեռանալ։

Կա պատասխանատվության ինստիտուտ ազատ խոսքի սկզբունքի նկատմամբ, ինչը պետությունը պարտավոր է սրբորեն ապահովել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել