Աչքներդ լույս, ժողովուրդ ջան, գազի գինը որոշվել է.
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի թանկացմանը տեղեկացել է մայիսի տասնչորսին: Հաշվի առնլով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել, որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց՝ 156 դրամ»:
Այս մասին հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Սպասենք, տեսնենք երբվանից են հոսանքն ու տրանսպորտը, մեկ էլ մնացած ամեն ինչը թանկանում:
Հ.Գ. Մինչ թանկացումը մեկ խորանարդ մետր գազի դիմաց մենք վճարում էինք 132 դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



