Ըստ բնական օրինաչափության՝ ծնված երեխան մտնում է կյանքի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: Եվ նախքան իրական կյանք մտնելը երեխան պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին, գրում է qahana.am-ը:

Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, համաձայն որի՝ ծննդյան օրվանից հաշված քառասուներորդ օրը ծնողները երեխայի հետ միասին գալիս են եկեղեցի և օրհնություն ստանում։

Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ՝ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյունահոսությամբ, և այդ օրերին երեխայի մորն է արգելվում եկեղեցի մտնել, այլ ոչ թե մարդկանց այցելությունը նորածնի ընտանիք:

Այցելել կարելի է, միայն, իհարկե, հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակեն մոր և երեխայի թույլ օրգանիզմները: Երեխային տեսակցության գալն արգելելը քրիստոնեության հետ կապ չունի։ Երեխան ծննդյան առաջին իսկ օրից պետք է սկսի սովորել կյանքին: Նա պետք է ունենա բացօթյա զբոսանքներ, ոչ թե տնային կալանքի տակ գտնվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել