11-ամյա բրիտանացի դպրոցական Թեյլոր Բրումն ընդունեց ընկերների հրավերն ու որոշեց նստել մոտոցիկլետի անիվի հիմքի վրա պատրաստված կարուսելը։ Մեծ արագությամբ պտտվող Թեյլորի օրգանիզմն այնպիսի ճնշումների ենթարկվեց, որոնք ծանոթ էին միայն կործանիչների օդաչուներին։ Արդյունքում նրա աչքերը նորմայից շատ դուրս էին եկել ակնախորշերից, իսկ գլուխն այտուցվել էր։

Դեռահասին դեռ որոշ ժամանակ հիվանդանոցում կպահեն, քանի որ բժիշկները վախենում են, որ նրան կաթված է սպառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել