Նրանք, ում ընդունված ա անվանել «ազգակործան սորոսականներ», պահանջում են հանել դպրոցից հայ եկեղեցու պատմությունը։ Ես կարծում եմ, կարելի է սկզբի համար թողել առարկան՝ արգելելով քարոզը։ Բայց պատմել ոչ միայն էն, ինչն «ադաթ» ա (ընդեղ մշակույթ ա, Հասան-Ջալալյանի պես ղայդին տղերքի գործունեությունը, բանը), այլ նաև «բեդաթը»։ Հայ աշակերտը պիտի իմանա՝ ոնց էր եկեղեցին քանդում հեթանոսական տաճարները, ոնց եկեղեցու համար աշխատող պատմիչ-բլոգերները գիժ հանեցին Պապ թագավորին պարթևների ձեռքից կաթողիկոսի գահը խլելու համար, ոնց էր կաթողիկոս Հովհան Օձնեցին ոսկեզօծում մորուքը, ոնց էր նա բյուզանդացու թրով կոտորել ու երկրից քշել տալիս տասնյակհազարավոր պավլիկյաններին, ոնց էր նույն բանն անում կաթողիկոս Սարգիս Սևանցին թոնդրակյանների հանդեպ, ոնց կաթողիկոս Գետադարձը հանձնեց Անին, ոնց էին իրար ձեռքից խլում կաթողիկոսի գահը Մելիքսեթն ու Դավիթը, ոնց սրանք Սրապիոն կաթողիկոսին տապալելու համար Շահ Աբասին համոզեցին Սպահան տեղահանել Արարատյան դաշտավայրի հայությանը, ինչի շնորհիվ էս տարածքը մի քանի դարով թուրքի մայլա դարձավ, ոնց Կիլիկիայի կաթողիկոս Սահակը Ադանայի ջարդից հետո (կարծեմ) արգելեց հայերին դիմավորել հույն վարչապետ Վենիզելոսի ուղարկած զենքով նավը, ոնց նույն Սահակը համոզեց հայերին չդիմադրել արդեն ցեղասպանության ժամանակ, խի էր ԿՀՎ-ն 80-ականներին գրում, որ եկեղեցին «դեմ ա հայ ահաբեկիչներին»։ Ու տենց էլի լիքը բան։ Ու մի քանի տարուց եկեղեցին ինքը կխնդրի, որ առարկան հանեն, տեղը մաթեմ սովորել տան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: