Սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում, 19-20-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից։
Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին սպասվում է, 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել