Իեն Նիլ անունով մի ֆերմեր կարողացավ աճեցնել հսկայական բանջարեղենի տարբեր տեսակներ, ինչի պատճառով, անկասկած, նրա մրցակիցները նախանձից կապտեցին։

75-ամյա Նիլն աճեցրել է ամենածանր գազարները (գրեթե 4.5 կգ), ճակնդեղ (19 կգ) և հսկայական կաղամբ (մոտ 26 կգ), որոնք ներկայացրել է Հյուսիսային Յորքշիրում անցկացվող աշնանային ծաղկի ցուցահանդեսում:

«Գաղտնիք չկա»,- պատմում է Նիլն իր եզակի բանջարեղենի մասին,- «պարզապես պետք է հետևեք ճիշտ աճեցնելու պայմաններին և մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրեք: Դուք նաև պետք է գումար տրամադրեք պարարտանյութի համար:

Ավելացնենք, որ այդ գազարն ու ճակնդեղը բրիտանացիներն ի վերջո որոշեցին կերակրել ձիերին և կովերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել