Սմարթֆոնների տերերը, ովքեր ժամանակին չեն լիցքավորում իրենց հեռախոսները, համարձակվում են վատթարացնել իրենց հարաբերությունները հարազատների հետ կամ փչացնել կարիերայի հետ կապված հեռանկարները,– ասվում է Kasperski Lab.-ի կատարած նոր հետազոտության մեջ։ Մարդիկ, ում հեռախոսը անհասանելի է, հաճախ են անհանգստանում իրենց հարազատների համար։ Մոտ 45%-ը անհանգստանում է, որ բաց կթողնեն զանգը և չեն կարողանա օգնել հարազատներին և ընկերներին անհրաժեշտության դեպքում, իսկ 51%-ը վախենում է, որ իրենց լռությունը անհանգստություն կպատճառի հարազատներին։

Նրանց վախերը, սակայն, անհիմն չեն. փորձը ցույց է տալիս, որ առանց լիցքի հեռախոսը կարող է հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ ընտանիքի և սիրելիների հետ կամ այլ անցանկալի հետևանքների բերել։

Հարցվածների մոտ 21%-ը ասել է, որ անջատված հեռախոսի պատճառով չի կարողացել ժամադրության գալ կամ պայմանավորվել, 15%-ի դեպքում դա զուգընկերոջ հետ խնդիրների պատճառ է դարձել։ Տխուր է, սակայն լիցքաթափված հեռախոսը ազդում է ոչ միայն անձնական կյանքում հարաբերությունների, այլև գործնական կյանքի վրա։ Մոտ 21%-ը այդ պատճառով կորցրել են ինչ որ գործնական առաջարկ։

Ամեն դեպքում, հարցվածների 18%–ը չի վախենում բարդություններից և ոչինչ չի ձեռնարկում՝ առցանց մնալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել