Չինական ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին լուրերից հետո Չինաստանի իշխանությունները կարող են հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների նոր փուլից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ աղբյուրի՝ չինական կողմը չի համաձայնվի շարունակել բանակցությունները, եթե Վաշինգտոնը որոշի նոր մաքսատուրքեր սահմանել:

«Եթե հավելյալ մաքսատուրքեր սահմանվեն, չինական կողմը կարող է հրաժարվել բանակցություններից։ Չինաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել, երբ իրեն ատրճանակով են սպառնում»,- ընդգծել է զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկուշաբթի հայտարարել 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել