ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի ռազմանավերն արդեն հսկում են Միջերկրական ծովի արևելյան հատվածը: Այդ մասին հաղորդում է Interfax-ը։

Նշվում է, որ Սիրիայի մերձակայքում են Նիդեռլանդների ռազմածովային ուժերի «Դե Ռեյտեր», Կանադայի ՌԾՈՒ «Վիլ դե Քվեբեկ» և Հունաստանի ՌԾՈՒ «Էլի» հածանավերը:

Հիշեցնենք․ ներկայում Միջերկրական ծովի արևելյան հատվածում են ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրներ «Քարնի», «Ռոս» և «Ուինսթոն Չերչիլ» նավերը, որոնք զինված են «Տոմահավկ» թևավոր հրթիռներով, ինչպես նաև 6-րդ օպերատիվ նավատորմի առաջատար «Մաունթ Ուիթնի» նավը:

Միջերկրական ծովում են գտնվում նաև առնվազն երեք «Լոս Անջելես» դասի ամերիկյան հարվածային միջուկային սուզանավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել