Տեղեկացրեք բոլորին, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է․
- Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում,
- Ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում,
- Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում,
- Ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում,
- Ոստիկանությունն իրավունք ունի օգտագործելու օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։
Հայաստանում այսուհետ պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել