Չինացի բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ տեսանյութը, որում թռիչքի պահին նրան սրտի և ձեռքի առաջարկություն էր արվել, սոցցանցերում դարձել էր վիրուսային: Այս մասին հաղորդում է Asia One-ը:
Հրատարակչության տեղեկատվությամբ՝ թռիչքի մեկնարկից կես ժամ անց երիտասարդ տղամարդը ծնկաչոք առաջարկություն է արել ինքնաթիռի ուղեկցորդուհուն: Ռոմանտիկ արարքը շարժել է ուղևորների հետաքրքրությունը, որոնցից ոմանք իրենց տեղերից բարձրացել են՝ տեղի ունեցածը նկարահանելու համար: Ռեյսի աշխատակցուհին ընդունել է առաջարկը, որից հետո ինքնաթիռի ուղևորները ծափահարել են:
China Eastern Airlines ավիաընկերությունը իր որոշումը բացատրել է նրանով, որ ուղեկցորդուհու և երիտասարդ մարդու պահվածքը ինքնաթիռում խախտել են կարգուկանոնը: Աղջկան մեղադրել են ուղևորների անվտանգությունը արհամարհելու մեջ:
Բորտուղեյցորդուհին հայտարարել է, որ ոչինչ չի իմացել զուգընկերոջ՝ թռիչքի ժամանակ իրեն առաջարկություն անելու ծրագրերի մասին: Երիտասարդները չորս տարի հանդիպել են՝ մանրամասնում է հրատարակչությունը: