Ուրեմն՝ ՊԵԿ-ից «Առավոտ»-ին ՊԱՇՏՈՆԱԿԱՆ տվյալներ են տվել 2015-2018թթ. Հայաստան բանան ներկրողների մասին, ու էդ թվերից պարզ դառնում, որ 2015-ից 2018-ը Հայաստանում ոչ միայն բանանի ներմուծման մենաշնորհ ՉԻ ԵՂԵԼ, այլ 2017-ից համեմատ 2018թ-ին բանան ներկրող կազմակերպությունների թիվը նվազել ա 12-ով:

Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ Նիկոլն օգոստոսի 17-ի հանրահավաքում ստել ա՝ հայտարարելով, թե 40 րոպեում վերացրել ա բանանի շուկայում եղած մենաշնորհը: Մի պարզ պատճառով՝ չեղած բանը վերացնել հնարավոր չէ:

Եվ ուրեմն՝

2015-ին Հայաստան բանան ա ներմուծել 11 կազմակերպություն

2016-ին՝ 25 կազմակերպություն

2017-ին՝ 38 կազմակերպություն

2018-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 26 կազմակերպություն

#Ոչխար...
#պահեք

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել