operativ.am-ը գրում է

Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընթանում է երկրորդ տեղում:

Մրցաշարի 9-րդ տուրում Արամ Հակոբյանը գերազանցել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանին: Հաղթանակ տարավ նաև Հայկ Մարտիրոսյանը: Միավորը կիսեց Շանթ Սարգսյանը:9-րդ տուրից հետո 7 միավորով երկրորդ տեղում Արամ Հակոբյանն է: 6 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը: 8,5 միավորով առաջին տեղում է Պարհամ Մաղսուդլուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել