Google Maps-ի օգտատերերը քարտեզում «անդամահատված» սիրահարների տարօրինակ լուսանկար են գտել, որոնք համբուրվում են լողափին։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Այն պահին, երբ Google-ի ավտոմեքենայից լուսանկարել են զույգին, պանորամային լուսանկարը ճիշտ չի ձևավորվել, ինչի հետևանքով տարօրինակ պատկեր է ստացվել։

Ուշադրությամբ լուսանկարը դիտելիս թվում է, թե սիրահարների մարմինները բառացիորեն «անդամահատել են»։ Տղամարդու մարմնի վերին հատվածը կնոջ կողքին է, սակայն ոտքերը նրանից մեկ մետր հեռավորությամբ են։ Իսկ կնոջ ոտքերից մեկն առհասարակ անհետացել է լուսանկարից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել