Կարդացել էի և գիտեի ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` խորհրդարանում տեղի ունեցած յուրատեսակ «երկխոսության» մասին... Քիչ առաջ նայեցի հեռուստատեսությամբ` արդեն որսալու նաև «տոնայնությունը»... Աղվան Վարդանյանը նախկին նախարար է, բնականաբար, նա խորհրդարանում չի կարող հենց այնպես, զուտ քաղաքական «ենթատեքստերով» հարցեր հնչեցնել: Բայց ահա Սերգո Կարապետյանը որոշեց... քաղաքական պատասխան տալ միանգամայն կոնկրետ ու հստակ հարցին` ամբիոնին դնելով իր երևի մամլո խոսնակի գրած բանգյուղթղթակցական որակի մի շարադրանք: Նախ, խորհրդարան գալ արդեն պատրաստի «հռետորաբանական» տեքստով և այն մատուցել որպես հարցի պատասխան` կոռեկտ չէ: Երկրորդ, որքան տգետ պիտի լինի մարդը, հազիվ գիրկապ անելով կարդալով մեկ ուրիշի գրածը` իրեն դնելով ծիծաղելի վիճակի մեջ: Իսկ դահլիճում իրենց ծիծաղը հազիվ էին զսպում անգամ ՀՀԿ պատգամավորները, էլ չեմ խոսում ամենաբթամիտ մի քանի պատգամավորների, ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանի, ուրիշների մասին... Անգամ ԱԺ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, որ ոչ գյուղատնտեսություն գիտի, ոչ էլ տեղյակ է աղետի պատճառած վնասների մասին, զարմացած էր նայում Սերգո Կարապետյանին... Գեղցիական պոպուլիզմով, կոլխոզի նախագահի անգրագիտությամբ «փայլող» տեքստն ու նրա կարդացողը առնվազն պիտի հոգեխարգարման մեջ գտնվող մեկը լիներ, որ գնար նման ինքնաոչնչացման... Սերգոն գնաց, որովհետև այս մարդն ամեն ինչ ունի` փող, կարողություն, իշխանական շրջապատ, բայց չունի ամենագլխավորը` տարրական տրամաբանություն ու խելք: Ու զարմանում ես, որ այս խելքով կարողացել է ահռելի ֆինանսական միջոցների տեր դառնալ...
Աղվան Վարդանյանն առաջարկեց Սերգոյին վերադառնալ նախարարություն և տեքստը գրողին հեռացնել աշխատանքից: Նա այստեղ սխալվեց. պիտի առաջարկեր վարչապետին` անմիջապես զեկուցագիր ներկայացնել ՀՀ նախագահին` իր սիրելի օլիգարխ-նախարարին պաշտոնանկ անել` մտավոր հետամնացության, տգիտության և դեմագոգիայի համար...
Ավելացնեմ ևս մի բան. մեր գյուղատնտեսությունն օրավուր անկումներ կգրանցի, քանի դեռ այս խաչագող տգետն է նախարարը...



