Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շատերի համար կարող է դասական օրինակ լինել, թե ինչպես կարելի է մեկ տարում միանգամից հարստանալ եւ դառնալ միլիարդատեր:

Ուսումնասիրելով Սուրիկ Խաչատրյանի վերջին 5 տարիների հայտարարագրերը` պարզվեց, որ 2008-2011թթ. մարզպետի միակ եկամուտը եղել է աշխատավարձը` մոտ 3 մլն դրամ, սակայն 2012թ. նա անհայտ ճանապարհով միանգամից հարստացել է:

2012թ. Սուրիկ Խաչատրյանը հայտարարագրել է 7 միլիարդ 2 միլիոն 102 հազար 861 դրամի եկամուտ, որից 2 միլիոն 102 հազար 861 դրամը տարեկան աշխատավարձն է, իսկ 7 միլիարդը` բաժնեմասի օտարումից ստացված եկամուտը:

Մարզպետը կլորիկ գումար է աշխատել նաեւ բաժնեմաս ձեռք բերելով ու օտարելով: Այսպես, նա 2012թ. սկզբին 4 միլիարդ դրամով ձեռք է բերել բաժնետոմս եւ նույն տարվա վերջում վաճառել է 7 միլիարդ դրամով` արանքում աշխատելով 3 միլիարդ դրամ:

Հարց է, թե 2011թ. ընդամենը 2 միլիոն 359 հազար 603 դրամ եկամուտ ունեցող մարզպետին որտեղի՞ց միանգամից 4 միլիարդ դրամ, որ կարողացել է բաժնետոմս գնել, հետո վերավաճառել եւ իր համար ապահովել գրեթե կրկնակի եկամուտ:

Սուրիկ Խաչատրյանի մեկ տարվա «խոշոր շահումը» այսքանով չի ավարտվում: 2011թ. իր հաշվեհամարին 0 դրամ ունեցող մարզպետը 2012թ. հայտարարագրել է 2 միլիարդ 500 միլիոն դրամ եւ 1 միլիոն դոլար:

Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահի 20.05.1997թ. «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով հստակ սահմանված է, որ «Մարզպետը չի կարող … զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական աշխատանքից, եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Եթե մարզպետը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում, ապա որտեղի՞ց նրան այդքան գումար: Միգուցե նրա եկամուտները գոյացել են գիտամանկավարժական գործունեությունի՞ց:

Արժույթ

2008թ.

2009թ.

2010թ.

2011թ.

                    2012թ

Եկամուտ

Դրամական միջոց

Դրամ

 

2.747.794

 

2.731.689

 

2.759.469

 

2.359.603

 

7.002.102.861

 

2.500.000.000

Դոլար

 

0

 

0

 

0

 

0

 

0

 

1.000.000

Եվրո

 

0

 

0

 

0

 

0

 

0

 

0

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել