Գյուղնախարարին ոնց որ մեծամասնականով լինեն նշանակած՝ երկու բառ չի կարողանում իրար կապել...
Լավ էր, որ Աղվան Վարդանյանը գոնե գյուղնախարարի ճամարտակած տեքստին մի քիչ բռնող հարց տվեց, թե չէ շատ անհարմար վիճակ կլիներ, եթե գյուղնախարարը իր նախարարության աշխատակցի մտքերը ցաներ, օրինակ, Սոչիի սպասվելիք օլիմպիադային մեր պատվիրակության մասնակցության հարցի քննարկման ժամանակ... Դե եթե տեքստը գրվել էր՝ պիտի մի տեղ խցկեին:
Երևի ավելի նպատակահարմար կլիներ հանրային հեռուստատեսությամբ բացել «Հոգևոր սերմնացան» անունով կամ նմանատիպ թեմատիկ հաղորդաշար, որտեղ տխրահռչակ նախարարը, վեղարը հագին, հոգևոր երաշխիքներ շաղ կտա գյուղատնտեսության անդաստանում... Որովհետև գոնե Հ1-ում երբեք չեն հայտնվում պատգամավորներ, որոնք մեր մտքի տիտաններին կոնտեքստից դուրս հարցեր են տալիս...
Հ.Գ. Զարմանալի է, որ նախարարը, քննադատելով մեկ օրում հրապարակախոսից գյուղատնտես դառնալու՝ մարդկանց մղումը, ինքը մեկ օրում գյուղատնտեսից փորձում է դառնալ հրապարակախոս: Պարզապես ցավում եմ, որ երկու դեպքում էլ նախարարը տապալվել է՝ ոչ գյուղատնտես է դարձել, ոչ հրապարակախոս...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/561609520550414?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել