«Ասում են, թե ժողովրդավարությունն ու ազատ խոսքը դրոշակ դարձրած իշխանությունն սկսել է այնքան փակ աշխատել, որ ոմանք նույնիսկ երանի են տալիս նախորդներին: Նախարար­ներից որևէ հարցի ստույգ պատասխան ստանալը դար­ձել է մեծ խնդիր: Մարդիկ շաբաթներով այս կամ այն նախարարից սպասում են իրենց հարցերի պատասխա­նին, վերջիններս դրանք փոխնախարարների վրա են բարդում, սրանք էլ հայտարարում են, թե դա բացառա­պես նախարարի գործն է: Ասում են, թե ոլորտային խն­դիրների շուրջ ծագած հարցերն էլ մեկ այլ ուսումնասիրման նյութ են: 

Շատերն այս իրավիճակը բացատրում են այն հանգամանքով, որ կառավարության անդամները գլուխ չեն հանում իրական խնդիրներից, դրա համար էլ ընտրել են «ցրելու» աշխատաոճը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել