Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը սեպտեմբերի 13-ին անցկացրել է քաղաքացիների ընդունելության օր:

Մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Կոմիտեի նախագահին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները, ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկները:

Նոր կառուցվող շինությունների մատչելիության հարցը՝ բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամների համար, սեյսմակայուն շինարարության վերաբերյալ գիտական վերլուծություն, քաղաքաշինական նորմերի խախտմամբ իրականացվող շինարարություն, ոլորտի փորձագիտական կենտրոնի վերականգնման անհրաժեշտություն:

Այս և այլ բազմաթիվ հարցերի վերաբերյալ Կոմիտեի նախագահը հանձնարարել է ստորաբաժանումներին մանրամասն ուսումնասիրություն կատարել, կառույցի լիազորության շրջանակներում լուծումներ տալ քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, մասնագիտական շրջանակների հետ համագործակցության, և առհասարակ, կառուցողական առաջարկներն ընդգրկել Կոմիտեի հետագա աշխատանքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել