Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավն անցկացնում է Շենգավիթ համայնքում, կուսակցության, ավագանու անդամները շրջում են Շենգավիթի փողոցում` քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, խոսում քաղաքացիների հետ: «Վստահե՛ք մեր թիմին, վստահե՛ք ինձ, իմ տարիների գործունեությունը: Իմ երկար տարիների գործունեությունը մշտապես եղել է ձեր աչքի առաջ, կարծում եմ, որ  կարողացել եմ, որպես ԱԺ պատգամավոր, թե՛ ՀՀ խորհրդարանում, թե՛ միջազգային կառույցներում բարձր պահել Հայաստանի անունը»,-կոչ էր անում Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որպես քաղաքապետ ամեն ինչ անելու է վստահության արժանացնելու համար: «Ի տարբերություն բազմաթիվ քաղաքական ուժերի և գործիչների, ում համար Երևանը ընդամենը բիզնես պրոյեկտ է, որ ուզում են գալ ու Երևանի հաշվին իրենց բարեկեցությունը ապահովել՝ Երևանը մեզ համար մեր տունն է, համայն հայության մայրաքաղաքն է, մեր սրբությունն է, որը պետք է շենացնենք միասին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել