Tert.am-ը գրում է.

Կառավարության դիմաց մեկ շաբաթ բողոքի ակցիա իրականացնելուց հետո մանկատան սաները հացադուլ սկսեցին։ Երեկվանից հացադուլ սկսել են նրանցից երկուսը՝ 23-ամյա Դավիթ Ամոյանն ու 28-ամյա Գոռ Պետրոսյանը։ Նրանք պնդում են, որ իրենց բնակարանի խնդիրը կարգավորված չէ։

«18 տարի ապրել ենք մանկատանը, հետո գնացել ծառայության, սակայն ծառայությունից հետո մնացել ենք դրսում։ Մենք նամակներով ամեն տեղ դիմել ենք, խնդիրը բոլոր պետական ատյաններին ներկայացրել են, սակայն լուծում չկա»,- ասաց Դավիթ Ամոյանը։

Հացադուլ հայտարարած և բողոքի ցույցին միացածները հայտարարում են, որ իրենք վստահում են վարչապետին։ Նրանք հորդորում են այս խնդիրը որպես նրա դեմ սաբոտաժ չներկայացնել, քանի որ իրենք այս հարցը բարձացնում են դեռևս նախկին իշխանությունների ժամանակ։ Բնակարանային խնդիր ունի մանկատան մոտ 210 սան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել