Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 11-ի հանրահավաքին հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ օլիգարխներին թիկնազորներին «պառկեցնելը», իր անվտանգության հետ կապված մտահոգությունների մասին բարձրաձայնումները, և, իհարկե, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակայնացման դրդապատճառներին ու թիրախներին:

- Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին ՀՀ ԱԱԾ և ոստիկանության պետերին հրահանգեց գնալ և կարգուկանոն հաստատել քաղաքում և 2 ժամվա մեջ գետնին «պառկեցնել օլիգարխների» թիկնազորներին։ ՀՀ-ում դասական իմաստով օլիգարխներ, այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց ֆինանսական կարողություններով կարող են ազդել քաղաքական որոշումների կայացման վրա, չեն մնացել, հետևաբար, պարզապես հարուստներ են. հետևաբար, հարուստ ու լոյալ դեմքերին «պառկեցնելու» իմաստը ո՞րն է:

- Դա ավելի շատ հանրահավաքային ելույթ էր, որի համար  անհրաժեշտ են ուժեղ արտահայտություններ։ Մյուս կողմից էլ, իհարկե, անհրաժեշտ էր կոշտ պատասխան տալ հրապարակված գաղտնալսումներին: Իսկ հրապարակային ելույթում այնքան էլ կարևոր չեն տրամաբանական եզրահանգումները։ Ելույթն ակնհայտորեն ուղղված էր «հակահեղափոխությանը», այսինքն՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ այդ քաղաքական ուժերը չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, որի առթիվ էր հրավիրված հանրահավաքը։

-Հայտնի դարձավ, որ նշված օպերացիայի շրջանակներում ոստիկանություն է տարվել հեղափոխության, այսպես ասենք,  բարեկամ հարուստ մարդկանցից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորը։ Սա պետք է ցույց տար, որ  երկակի ստանդարտների հնարավորություններ Փաշինյանը չի՞ կիրառում:

- Սա հայտնի գործելաձև է՝ «Խփի՛ր ձերոնց, որ ուրիշները վախենան», ինչքան ինձ հայտնի է, նրանց մի երկու ժամից բաց են թողել։ Միաժամանակ, արդեն բոլոր մեծահարուստները, զգուշանալով նման մոտեցումներից, այլևս թիկնազորով չեն շրջում: Այնպես որ շատ մարդ չի մնացել, ում թիկնազորին կարելի է բռնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել