Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնի և «Խաղից դուրս», «Եզրագծից այն կողմ» ու այլ սերիալների դերասան Սամվել Փիլոյանին մոտ մեկ շաբաթ առաջ տեղափոխել են Զեյթունի սրտաբանական հիվանդանոց: Նա սրտամկանի ինֆարկտ է տարել: 

 esyes.am-ը զրուցեց դերասանի հետ և տեղեկացավ, որ նրա առողջական վիճակն արդեն լավ է: Հիվանդանոցում մեկ շաբաթ մնալուց հետո նա արդեն տանն է: «Հիվանդանոցից փախել եմ, քանի որ չէի ուզում մնալ այնտեղ, սակայն շարունակում եմ մնալ բժիշկների հսկողության տակ: Հիմա առողջական վիճակս նորմալ է»,- նշեց Սամվելը:

Դերասանից տեղեկացանք, որ սրտի հետ կապված առողջական խնդիրներ նախկինում էլ է ունեցել, սակայն առաջին անգամ էր ամեն ինչ այսպես լրջանում. «Եթե կրկնվի, արդեն վիրահատության կարիք կլինի»: 

 Սամվել Փիլոյանն այս շրջանում հանդես չի գալիս հեռուստասերիալներում, քանի որ, ինչպես ինքը նշեց, համապատասխան առաջարկներ չունի, իսկ Սունդուկյանի անվան թատրոնում կշարունակի խաղալ հունիսի 8-ից հետո: «Մինչ այդ բժիշկներն արգելել են խաղալ»,- հայտնեց նա:

«Ես»-ի անձնակազմը առողջություն է մաղթում Սամվել Փիլոյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել