Եվրախորհրդարանը հեղինակային իրավունքի վերաբերյալ նոր օրենք է հաստատել, որը ակտիվիստները աղետաբեր են համարում ինտերնետի համար։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։

Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են հօգուտ 11 և 13 հակասական հոդվածների։ Վերջինը պարտավորեցնում է տեխնոլոգիական հարթակներին ֆիլտրել ողջ բովանդակությունը և ստուգել հեղինակային իրավունքների խախտումները։.

Ակտիվիստները համոզված են, որ նոր օրենքի պատճառով համացանցից կարող են անհետանալ մեմերն ու նմանակումները, որոնք արվում են ֆիլմերից և ֆոտոբանկերից սքրինշոթերի միջոցով։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ալգորիթմերը շփոթելու են կատակները հեղինակային իրավունքների իրական խախտումների հետ։

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Յուլյա Ռեդայի խոսքերով՝ օրենքի հետևանքները կարող են աղետալի լինել համացանցի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել