Ասում են՝ մարդու ուղեղն իր ամենահզոր զենքն է։ Օրինակ՝ երբ որևէ արտակարգ դեպք է պատահում, հենց ուղեղի շնորհիվ ենք կարողանում ելքեր գտնել ու փրկվել։ Ահա մի քանի տարբերակ, թե ինչպես ձեռքի տակ եղած իրերով փրկվել անսովոր ու արտակարգ պայմաններում։

Կրակ՝ մաստակի տուփից

Կտրեկ մաստակի տուփի թուղթն այնպես, որ դրա երկու ծայրերը հաստ լինեն, իսկ մեջտեղը՝ բարակ։ Այնուհետև թղթի մի ծայրը կպցրեք սովորական մարտկոցի դրական բևեռին, մյուսը՝ բացասական բևեռին։ Կրակը կառաջանա վայրկյանների ընթացքում։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ մաստակի տուփը բարակ փայլաթիթեղի շերտ ունենա։

Կրծկալը՝ որպես դիմակ

Կրակ՝ սառույցի միջոցով

Այս պարագայում սառույցի կտորը ծառայում է որպես խոշորացույց։ Այն պահեք դյուրավառ որևէ իրի վրա, օրինակ՝ խոտերի, և արևի ճառագայթները, կենտրոնանալով մեկ կետի վրա, կրակ կստեղծեն։

Փայլաթիթեղյա ծածկոց

Արշավի մեկնելիս անպայման փայլաթիթեղ վերցրեք, քանի որ, եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված լինեք գիշերել բաց երկնքի տակ, ապա փայլաթիթեղով ծածկվելը ձեզ կօգնի չմրսել, քանի որ այն կանդրադարձնի ձեր մարմնի ջերմությունն ու ձեզ տաք կպահի։

Ջրի ֆիլտրում՝ կտորի միջոցով

Կեղտոտ ջրի մեջ դրեք կտորի մի ծայրը, իսկ մյուսը ավելի ցածր դիրքով դրեք մեկ այլ ամանի մեջ։ Հենց այդպես կարող եք ֆիլտրել ջուրը, սակայն օգտագործելուց առաջ չմոռանաք եռացնել այն։

Պատառաքաղը՝ պաշտպանական միջոց

Երբ արշավի ես մեկնել անտառներում, չգիտես՝ ինչ կենդանի կարող է հանդիպել, ուստի պետք է միշտ զգույշ լինել։ Ձեզ հետպատառաքաղ վերցնելը երկու դրական կողմ ունի՝ դրանով կարող եք թե՛ սնվել, թե՛ պաշտպանվել ձեզ վրա հարձակում գործել ցանկացող կենդանիներից։

Գոտին՝ դուռը կողպելու միջոց

Աշխարհում, հատկապես՝ ԱՄՆ-ում, վերջին շրջանում հաճախ են դպրոցներում և այլ վայրերում զինված հարձակումներ տեղի ունենում։ Եթե դուք տանն եք, գրասենյակում կամ մեկ այլ վայրում, և շենքի վրա զինված հարձակում է լինում, ապա դուռը փակեք և գոտիով կապեք դռան վերևի հատվածի անկյունակը։ Ցավոք, այս միջոցն աշխատում է միայն անկյունակով դռների պարագայում, իսկ եթե դուռը չունի անկյունակ, ապա դռան դիմացը մեծ առարկաներ դրեք, օրինակ՝ կահույք, որպեսզի կանխեք հանցագործի մուտքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել