Ուզում եմ մի հարց տալ, եթե տեղյակ եք, ապա ինձ էլ տեղեկացրեք: Մեր խորհրդարանում համասեռամոլներ կա՞ն: Եթե այո, ապա հարկ է զգուշանալ, թեև առաջարկում եմ ավելի զգուշանալ նրանցից, ովքեր «պայքարում» են համասեռամոլության դեմ, և որպես կանոն, դրանք առաջինն են լինում, որ հրաժարվում են իրենց թե՛ խոսքերից և թե՛ իրենց սկզբունքներից:
Ըստ իմ վերջին տեղեկությունների՝ շուտով Ազգային ժողովում քննարկվելու է համասեռամոլների մասին օրենքի ընդունման հարցը: Չբացատրեմ, թե այն ինչով է վտանգավոր մեր երկրի և նամանավանդ մեր ավանդապաշտ ժողովրդի և քրիստոնեական ընտրանքի ինստիտուտի կողմնակիցների համար:
Կարծում եմ, որ մենք կունենանք վրացի ժողովրդի արժանապատվությունը և կկարողանանք հակադրվել Եվրախորհրդի պարտադրված և մեր իշխանությունների կողմից հանձն առած պատասխանատվություններից գոնե այս օրենքի ընդունմանը:
Մտահոգությունս է, որ մեր ժողովրդին այս ճգնաժամի առջև կանգնեցրած իշխանությունները ոչ մի բանի առջև կանգ չեն առնի և այս մեկ պատուհասն էլ կավելացնեն մեր ժողովրդի գլխին: Մենք կարող ենք համակերպվել գազի գնի բարձրացմանը, պայքարել արտագաղթելու ցանկության գայթակղությանը, լինել գործազուրկ, մնալ սոված, շրջապատված լինել թշնամիներով, բայց հանդուրժել հասարակության բուն նեխումն ու այլասերումը ներսից՝ ոչ:
Ես՝ որպես ավետարանական քրիստոնյա, հայտարարում եմ, որ անկախ իմ տոլերանդությանը, դեմ եմ նման օրինագծի քննարկմանը և էլ ուր մնաց ընդունմանը և կոչ եմ անում, որպեսզի քրիստոնեական բոլոր հարանվանությունները՝ եկեղեցիները, հանդես գան համատեղ հայտարարությամբ և հնարավորինս ջանք դնեն, որ այս հարցի քննարկումը նույնիսկ չմտնի խորհրդարան: Հայ ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ նման այլասերություն:
Տեր, օրհնիր Հայաստանը և պահիր այն այլասերումից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/534161656625249
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել