eBay-ն աճուրդով վաճառել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մաստակը, որ մարզիչը ծամել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում ակումբի վերջին խաղի ժամանակ:
Մաստակը վաճառվել է 390 հազար ֆունտով կամ մոտ 600 հազար դոլարով: Ստացվում է, որ Ֆերգյուսոնի մաստակն արժե այնքան, որքան 3 Ferrari 458 մեքենան: Ստացված գումարը փոխանցվելու է բարեգործության:
Հիշեցնենք, որ 71-ամյա մասնագետը «Յունայթեդը» գլխավորում է 1986-ից և դարձել է բրիտանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչը: Իր կարիերայի ավարտին Ֆերգյուսոնը «Յունայթեդին» դարձրեց երկրի 20-ակի չեմպիոն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=102155&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



