«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ:

Վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետև լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

Վարչապետն ընդգծել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կարևորությունը՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի անցման իրավիճակում ՀՀ պետական մարմինների պատրաստվածության աստիճանը փորձարկելու, օպերատիվ և համակարգված աշխատելու համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել