Տարեցտարի սուրճ օգտագործող մարդկանց թիվը մեծանում է: Հայտնի է, որ չափավոր օգտագործումը թարմացնում է և օգտակար է օրգանիզմի համար, սակայն կան նշաններ, որոնք վկայում են, որ չափից շատ է օգտագործվում կոֆեին:

Եթե հերթական մեկ բաժակ սուրճից հետո սրտխփոցներ, գլխացավեր են առաջանում, նշանակում է՝ պետք է նվազեցնել կամ առհասարակ հրաժարվել սուրճից:

Սուրճը նաև միզամուղ է, և այն կարող է հանգեցնել ջրազրկման և բերանում անընդհատ չորության զգացողության: Այս նշանների դեպքում պետք է նվազեցնել քանակը և հասցնել օրական 1-2 բաժակի:

Եթե սուրճը խմելուց հետո ձեր քունը տանում է, սա նույնպես նշան է, որ պետք է նվազեցնել սուրճի քանակը:

Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան սոված փորին սուրճ չխմել, որպեսզի այրոցներ և խոց չառաջանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել